copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 12:42 09-09-2021

Հայաստանը, Լիխտենշտեյնը և Իսլանդիան այնպիսի մրցակիցներ չեն, որոնց հետ կխաղաս ԱԱ փլեյ-օֆֆում․ Նոյեր

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի (4-0) հետ խաղը: Ավելի վաղ Գերմանիայի հավաքականը հաղթել էր Լիխտենշտեյնի (2-0) և Հայաստանի (6-0) ընտրանիներին:

«Մենք ունենք նոր մարզչական շտաբ, և մեզ միացել են նաև մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ: Անհնար է ամեն ինչ փոխել մեկ գիշերվա ընթացքում, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով:

Իհարկե, Լիխտենշտեյնը, Հայաստանը և Իսլանդիան այնպիսի մրցակիցներ չեն, որոնց հետ կխաղաս աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում, բայց միևնույն է, նրանց հաղթելը լավ նշան է:

Այնուամենայնիվ, մեր նպատակն է հաջորդ տարի դառնալ աշխարհի չեմպիոն», – Նոյերին է մեջբերում ՈՒԵՖԱ -ի մամուլի ծառայությունը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը