Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:30 17-10-2023

Կուզեի տարիներով բլոկադայի մեջ լինել, բայց իմ Արցախում մնայի. բռնի տեղահանված

Զարինե Սարգսյանը 3 անչափահաս երեխաների և ամուսնու հետ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից բռնի տարհանվել և հիմա բնակություն են հաստատել Գյումրիի բազմաբնակարան շենքերից մեկում։ Զարինեն ասում է՝ մեր տունը մնաց 7 սարից այն կողմ։

«Բերդաշենում մենք սիրուն տուն ունեինք, բաղ ու բաղչես իսկական դրախտ էր։ Պատերազմից հետո գնացինք Արցախ, էլի տուն ու տեղ դրեցինք...ամուսինս ֆերմա ուներ, ես վարսահարդար էի աշխատում, մենք մեզ համար ապրում էինք։ Հիմա հարազատներս սփռվել են՝մեկը էստեղ, մյուսը էնտեղ...»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Նրա խոսքով՝ շրջափակման օրերի դժվարություններին, իրենք դիմանում էին, հույս ունեին, որ այս մի փորձությունն էլ պատվով կհաղթահարեն։

«Սեպտեմբերի 19 էր... Սովորականի նման մեր առօրյա հոգսերով էինք, կրակոց լսեցինք, բայց դա էնքան սովորական էր մեզ համար, որ մտածեցի հերթական կրակոցներից է։ Երեխաներիս հետ գնացինք դպրոցի պադվալ, շատ ծանր ապրումներ էին։ Ճիշտ է մենք շատ ենք ծանր օրեր ունեցել, բայց սա շատ ծանր էր։ Կուզեի տարիներով բլոկադայի մեջ լինել, բայց իմ Արցախում մնայի»,-ասում է Արցախից բռնի տեղահանված Զարինե Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել