Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:42 16-10-2023

Ի՞նչ գործ ունի Հայաստանի դատախազությունը Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության հետ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով քրեական գործ է հարուցել Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա։

Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» և «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»։

Շատ կարևոր է պարզել Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մանրամասները և պատժել բոլոր մեղավորներին՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ Հայաստանում, բայց այս ամենում կա կարևոր մի հանգամանք․ ի՞նչ գործ ունի Հայաստանի դատախազությունը Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության հետ։ Ենթադրյալ մեղավորները ինչպե՞ս են խախտել Հայաստանի Քրեական օրենսգիրքը, նրանք Հայաստանի զինվորականնե՞ր են, Հայաստանի մարտական տեխնիկա՞ն են հանձնել հակառակորդին։

Իշխանությունները շաբաթներ առաջ վայնասուն էին դրել, իբր Արցախում ստորագրած փաստաթղթում նշված «Հայաստանի զինված ուժեր» արտահայտությունը վնասում է Հայաստանին։

Իսկ հիմա ի՞նչ կասեք, պարոնայք խառնակիչներ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան