copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 16-10-2023

Կազմալուծելով Արցախի պետական համալսարանը՝ Արցախը կկորցնի իր դիմագծերից մեկը

Բռնազավթված Արցախի պետական ինստիտուտների պահպանության հարցը օրակարգային է։

Հայաստանի ներկայիս իշխանությունները սեփական «ապահովության» համար կխոչընդոտեն Արցախի պետական ինստիտուտների գործընթացի շարունակմանը, որը ճակատագրական կարող է լինել։ Այդ իշխանությունները ժամանակավոր են, բայց ընդմիշտ չէ նաև Արցախի լիակատար բռնազավթումը։

Արցախի պետական համալսարանը բացելու պահանջով են հադես եկել բուհի ուսանողները․ «Արցախի լիակատար բռնազավթման պայմաններում, բուհը կանգնած է գոյության հարցի առաջ։ Հանդես գալով ԱրՊՀ ուսանողության անունից` ես` ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանս և Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանը, պահանջում ենք վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը` վերաբացելով Արցախի մայր բուհը»։

Oragir.News-ը կապ է հաստատել Աշխեն Ասրյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա ասել է․ «ԱրՊՀ վերաբացման հարցը օրեցօր խիստ հրատապություն է ստանում։ Յուրաքանչյուր երկրի ազգային դիմագիծը պահպանողը նաև տվյալ երկրի համալսարանն է։ Այս առումով՝ ԱրՊՀ-ն ևս բացառություն չէ։ Կազմալուծելով Արցախի պետական համալսարանը՝ Արցախը կկորցնի իր դիմագծերից մեկը»։

Աշխեն Ասրյանի խոսքով՝ ուսանողների հիմնական նպատակն ու պահանջն այն է, որ բուհը գործի, թեկուզ նվազագույն ապահովվածության պայմաններում, բայց գործի, որովհետև «էն ամենաչնչին կարգավիճակն էլ ավելի լավ է, քան համալսարանի լուծարումը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ