Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:45 16-10-2023

Մենք պատրաստ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, գնդակը գտնվում է թուրքական կողմում․ ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ցանկացած հարթակից էլ ըստ անհրաժեշտությանպետք է օգտվել։
«Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։

Այնուհանդերձ, ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հարթակն է նախընտրելի, նրանից հետաքրքրվեցին լրագրողները։

«Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ, և հարթակն ամենևին էլ առաջնայինը չէ։ Միևնույն ժաանակ շատ կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում այս քննարկումներն Ադրբեջանի հետ, չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի, իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել»,- ասաց Կոստանյանը։

Հարցին՝ ինքը ռուսական կողմի՞ն նկատի ունի, Կոստանյանը պատասխանեց․ «Նկատի ունեմ այն, ինչը որ արդեն ասացի»։

Հարցին՝ ինչ փուլում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման գործընթացը և ինչու է այն ձգձգվում, Կոստանյանը պատասխանեց, որ հայկական կողմը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվել նախորդ տարվա հունիսին երկու երկրների հատուկ բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև։

«Պայմանավորվածությունը վերահաստատվել է մի քանի անգամ, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով, ինչպես նաև երկրաշարժից հետո ԱԳ նախարար Արարտ Միրզոյանի Անկարա կատարած այցի ժամանակ։ Մենք պատրաստ ենք սահմանի բացմանը թե՛ երրորդ երկրների քաղաքացիների համար, թե՛ ընդհանուր առմամաբ։ Այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի