Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:04 14-10-2023

Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ֆեյսբուքում հայհոյախոսության առաջամարտիկներից մեկը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի թաղապետի պաշտոնում կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով հայտնի է իր աղմկոտ գրառումներով։ Նա մինչ հեղափոխությունը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներից էր, հիմա «Հանրապետության» ցուցակի չորրորդն է։ Նրա գրառումներից մեկը Հայկ Մարությանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի «խնչելու» գրառման մասին էր: «Էն մամուլի խոսնակին ասեք, որ խլինքը չի կարա խնչի»,- գրել էր Տեր-Մարգարյանը։

ՖԲ-ում հայհոյախոսության առաջամարտիկ Տեր-Մարգարյանը Ժամանակին «քլնգում» էր Փաշինյանի քննադատներին, օրինակ, Սոֆյա Հովսեփյանին էր հիշեցրել իր ստացած պարգեւավճարները։ Թաղապետի թեկնածուն 2009-ին ՀԱԿ-ից առաջադրվել էր Երեւանի ավագանու թեկնածու, իսկ 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից՝ ԱԺ պատգամավորի թեկնածու։

Ավելի վաղ գրել էինք, որ Մալաթիայում էլ թաղապետ կնշանակվի ԵԿՄ կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը: Մնում է Դավթաշենի հարցը․ Արամ Զավենիչը դեռեւս թեկնածու չի գտնում, իսկ Անի Խաչատրյանը, ով փոխքաղաքապետի պաշտոնի թեկնածուներից էր, կդառնա խմբակցության ղեկավար․ ՔՊ-ն դեմ է եղել նրա նշանակմանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ