Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:36 23-11-2025

Այսօր Երևանում կողաշրջված «BYD»-ն վարել է Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանը. նոր մանրամասներ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար էր տեղի ունեցել Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում. բախվել էին «BYD» մակնիշի էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան:

Պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը:

Վարոդներից Գ. Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: