Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:51 12-10-2023

Դատի ենք տալու «Telcell»-ին և փոխհատուցում ենք պահանջելու․ քաղաքացիներ

Հազարավոր քաղաքացիներ, որոնք օգտվում են «Telcell» ընկերության ծառայություններից, վերջին օրերին լուրջ խնդիրների են բախվում: Քաղաքացիները դժգոհում են «Telcell»-ի բջջային հավելվածից, նշում, որ տերմինալով գումար են փոխանցել իրենց օնլայն դրամապանակին, որպեսզի գործարքներ կատարեն, սակայն, համակարգի խափանման պատճառով որևէ գործարք չեն կարողանում անել.

«Տերմինալով խոշոր գումար լիցքավորեցի «Telcell Wallet»-ի հաշվիս, որ վարկեր մուծեմ, կոմունալներ, բայց խնդիր առաջացավ: Հավելվածը ցույց է տալիս, որ գումարը փոխանցվել է, բայց չի թողնում որևէ գործարք կատարել: Ստիպված աշխատանքային ժամի ավարտից հետո վազել եմ բանկ, տերմինալով վճարել, որ սև ցուցակ չընկնեմ»- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց քաղաքացիներից մեկը:

«Telcell Wallet» հավելվածից օգտվողներից մեկ ուրիշն էլ, որ կրկին նույն խնդրին է բախվել, պատմեց, որ գումար է ճարել, բանկի գործարքները կատարել, ապա շտապել Telcell-ի սպասարկման կետերից մեկը, պահանջել, որ իր լիցքավորած գումարը կանխիկացնեն, բայց մերժել են.

«Սիթիների մեջ Telcell-ի սպասրկման կետ կա, կոնկրետ ես մոտեցա Մալաթիայի մասնաճյուղ, ասացի՝ չեմ ուզում այլևս Ձեր հավելվածից օգտվել, իմ գումարը կանխիկացրեք, որ ջնջեմ ծրագիրը: Աշխատակիցը պատասխանեց, որ ոչինչ չի կարող անել, պետք է սպասել, մինչև ծրագրային խնդիրը կարգավորվի: Փաստացի 2 ձևով քաշեցին, մեկը, որ իրենց պատճառով վճարումներն ուշացրեցինք, մյուսը, որ մեր գումարը չենք կարողանում հետ վերցնել...
Եթե խնդիր կար, թող տերմինալը գումարը չընդուներ, թե՞ իրենց ձեռք տալիս այս վիճակը: Արդեն մտածում եմ, որ մեր ժամանակավոր «սառեցված» գումարների հաշվին իրենք փող են աշխատում։ Մի խոսքով՝ զզվելի եք, Telcell-ի տնօրինություն, նման փնթի ձևով չի՛ կարելի աշխատել, գոնե բարի եղեք հեռախոսազանգերին պատասխանել․․․»:

Մեզ դիմած քաղաքացիները նաև ասացին, որ պատրաստվում են միավորվել և «Telcell» ընկերությունից փոխհատուցում պահանջել պատճառված վնասի համար․
«Դատի ենք տալու «Telcell»-ին, փոխհատուցում ենք պահանջելու․․․»։

Oragir.News-ը փորձեց խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ «Telcell» ընկերությունից, սակայն մեր զանգերը ևս անպատասխան մնացին:

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին