Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:06 12-10-2023

Սուրեն Պապիկյանը երես է թեքել իր թիմակիցներից, չի շփվում նրանց հետ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ է, վերջին շրջանում «երես է թեքել» իր թիմակիցներից, չի շփվում նրանց հետ: Անգամ երբեմնի իր մտերիմների համար Պապիկյանին գտնելն ու նրա հետ կապի դուրս գալը լուրջ խնդիր է դարձել, իսկ ՔՊ-ականների մի մասի հետ էլ առհասարակ չի շփվում:

Վերջինս կուսակցական քննարկումներին անհաղորդ է, չի մասնակցում դրանց, անգամ սահմանային լարված իրավիճակներում, երբ ինչ-որ բան է պետք լինում ճշտել, թիմակիցներին չի հաջողվում Պապիկյանից իմանալ, շատ դեպքերում միջնորդներ են խառնում, որպեսզի նրա հետ կապի դուրս գան: Ինչպես մեր աղբյուրներն են պատմում, անգամ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրություններից երկու օր առաջ կայացած ՔՊ-ի աղմկոտ հանրահավաքին Պապիկյանին մի կերպ են համոզել, որ գա ու մասնակցի:

Իշխանականները տարօրինակ են համարում Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս ՔՊ-ում այն քչերից է եղել, որը բոլորի հետ լեզու է գտել ու թիմում առկա տարաձայնությունները հարթել է: Սուրեն Պապիկյանը ՔՊ-ում մշտապես Փաշինյանի սիրելիներից է համարվել, բայց հիմա Պապիկյանն այլ է դարձել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել