copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 22:44 11-10-2023

ՄԱԿ ԱԽ շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել Արցախի հայերի վերադարձի մասին. Կոլոննա

ՄԱԿ անվտանգության խորհրդի շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել ԼՂ հայերի վերադարձի մասին:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է ԼՂ-ից ավելի քան 100 000 հայերի ելքը: Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»,- ասել է նա: