copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:16 10-10-2023

Մինչեւ հիմա Ադրբեջանը Հայաստանի՝ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին չի հայտարարել

Գրանադայի հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար, այնտեղ կոչ կար բոլոր կողմերին, որ բոլոր գերիներին ազատ արձակվեն. Մենք միշտ պատրաստակամությունն հայտնել ենք, որ բնանք այդպիսի լուծումների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում է սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտցիայի արդյունքում սահմանի խախտումները պետք է վերացվեն: Բայց այստեղ խնդիր այն է, որ այս փաստաթղթի տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը: Մյուս կողմից առնվազն արեւմտյան տիրույթում ձեւավորվել է պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի հիմքը ապագա կարգավորման»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ալիեւը պահանջել է 8 գյուղերի «ազատագրումը», որքանով է այս պահանջը տեղավորվում բանակցային տրամաբանության մեջ, Փաշինյանն ասաց. «Հարցին ուղիղ պատասխանելուց առաջ կուզենայի համատեքստը պատկերացնել: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չեկավ եւ չստորագրեց, որոնք են վարկածները: Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն էր, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ իրենք խնդիր ունեն, չեն համարում նրան անաչառ դիտորդ: Երկրորդ մեկնաբանությունը, որի անաչառությունը առաջիկայում ստուգելու հնարավորություն կլինի, այն է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա: Եվ դրա համար կա մեկնաբանություն, որ մի քանի թեմաներ կան, որոնք նրանք կարող են օգտագործել հետագա սրացումների եւ էսկալացիաների համար: Սա է պատճառը, որ մենք ոչ մի թեմայի հարցում չպետք է ցուցաբերենք էմոնցիոնալ մոտեցում եւ պետք է բոլոր խնդիրները, Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք եւ հստակ աշխարհին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք, որոնք բխում են Հայաստանի անվտանգության շահերից:

Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին բարձրացնում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետեւ, նույն Տավուշի մարզում, օրինակ, ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբերում, Այգեհովիտում, վազածենում, Պառավաքարում, այլ տարածքներում նույնպես: Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռեւս 2021-ին, եւ ասել ենք՝ եկեք որոշենք, թե որնէ դելիմիտացիայի քարտեզը եւ այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք:

Մենք բանակցությունների ժամանակ ասում ենք՝ շատ լավ, եթե կողմերից որեւէ մեկը պետք է մյուսին վերադարձնի որեւէ տարածք: Խոսքը երկու կողմերի մասին է: Ենթադրենք զորքերը կանգնած են այս բնագծի վրա, որպեսզի հարցը լուծվի, պետք է այս բնագծից նահանջեն: Հիմա պետք է նահանջեն, գնան ո՞ր բնագծի վրա կանգնեն: Դա որոշվելու է ըստ քարտեզի, այսինքն կա սահման: Իսկ եթե կա սահման այդ կետում, ուրեմն նշանակում է կա սահման ամբողջ երկայնքով: հետեւաբար պետք է ճշգրտվենք ըստ Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմանների»,-ընդգծեց նա:

Հարցին, ինչու մենք չենք հիմնվում 2017-ին ԵԱՀԿ փաստաթղթի վրա, որտեղ կա սկզբունք, որ դելիմիտացիան չի կարող նպաստել նոր սրացումների, կոնֆլիկտի նոր ռիսկերի գեներացմանը, վարչապետն ասաց. «Այդ փաստաթուղթը 2020-ի հրադադարի հաստատումից հետո սահմանագծման հարցերով զբաղվող մեր պաշտոնյաների սեղանին է: Բայց խնդիրն այն է, որ գործընթացը դեռ չի սկսվել եւ մենք գտնվում ենք սկզբունքների ճշգրտման փուլում: Տարածքի մասին պատկերացումը նույնպես այդ սկզբունքներից մեկը կարող է լինել: Ալմաթիի հռչակագիրը սկզբունք է:

Այդ սկզբունքը 2023-ի մայիսի 14-ին Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իմ եւ Ադրբեջանի նախագահի կողմից, բայց խնդիրը այն է, որ մինչեւ հիմա Ադրբեջանի նախագահը Հայաստանի՝ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճնաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը