Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:42 23-01-2024

Սա աստիճանական հրաժարում է պահանջատիրությունից, Արցախի հիմնախնդրից, սփյուռքից ու այն ամենից, ինչը չի մտնում 29.800 քկմ-ի մեջ

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նախարարության առաջարկը պատմաբանների և ուսուցիչների կողմից հասցրել է հավանության չարժանանալ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանի հետ։

Ուսուցչի խոսքով` որևէ իմաստ չկա այս եզրույթի փոփոխության մեջ, քանի որ սա ո՛չ գիտական պահանջ է, ո՛չ հասարակական։

«Իրականում Հայաստանի պատմությունը և հայ ժողովրդի պատմությունը արտացոլված են մեկ եզրույթում, որը հենց «Հայոց պատմություն»-ն է։ Հայոց, այսինքն` Հայքի, սեռական հոլով, գրաբարյան ձև։ Այստեղ Հայքը ներառում է ոչ թե կոնկրետ պետություն, այլ բոլոր այն տարածքները, որտեղ հայը պետություն է ունեցել։ Հայոց ձևը նաև նույն գրաբարում նշանակել է հայերի, այսինքն՝ հայ (եզակի)+ք (հոգնակերտ)=Հայք։ Հետևաբար` Հայոց բառը որպես եզրույթ կիրառելով` գործ ունենք թե՛ հայ ժողովրդի, թե՛ Հայաստանի հետ։ Սա վերաբերվում է թե՛ լեզվին, թե՛ պատմությանը։ Որևէ իմաստ չենք տեսնում այս եզրույթի փոփոխության մեջ, քանի որ սա ո՛չ գիտական պահանջ է, ո՛չ հասարակական։ Ի՞նչ է ներառելու առարկան այդ դեպքում. միայն «կադաստրի վկայական ունեցող» հողերի ու նրանց տերերի պատմությո՞ւնը»,-ասում է Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչը։

Ավագյանի կարծիքով՝ սա աստիճանաբար հրաժարում է պահանջատիրությունից, Արցախի հիմնախնդրից, սփյուռքից ու այն ամենից, ինչը չի մտնում 29.800-ի մեջ։

Երիտասարդ ուսուցիչն էլ շատ հարցեր ունի, ասում է. «Իսկ գուցե Հայաստանում գտնվող հնդիկների ու ռուսների պատմությո՞ւնն անցնենք։ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է(ր)։Գոնե, մինչև 2020ը։ Ամեն դեպքում` «Հայոց պատմություն» նշանակում է և՛ Հայաստանի պատմություն, և՛ հայերի։ Բառն իր մեջ երկու իմաստն էլ ունի։ Փոխակերպել «Հայաստանի» եզրույթի արդյո՞ք չի նշանակում հրաժարվել Հայաստանից դուրս ընկած հայերից, պետականություններից, տարածքներից ու արժեքներից»,-եզրափակեց պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել