Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:34 10-10-2023

Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 10-ին, ժամը 14։23-ին ահազանգ է ստացել, որ Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ափնագյուղ գյուղի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1996 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1968 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1970 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից։

Նշվում է, որ փրկարարներն Ա․ Գ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան