Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:54 10-10-2023

Ժամանակը ցույց կտա՝ ինչ կարվի․ Փոստանջյանը՝ իրենց հետագա անելիքների մասին

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը: Քվեարկությանը մասնակցել էր ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ է քվեարկել 32 անդամ, դեմ՝ 5: Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր: Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները:

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սպասում էր նման իրավիճակի։
«Ակնհայտ էր, դրա բոլոր նախադրյալները կային, ուղղակի պետք էր դրա ձևական կողմն ապահովել»։

Հարցին՝ ավագանու հաջորդ նիստին մասնակցելո՞ւ է, պատասխանեց․

«Դեռ չգիտեմ, թե ինչ կարվի, ժամանակը ցույց կտա։ Առաջնայինն այն է, որ կարողանանք քաղաքականապես կազմակերպվել, որպեսզի դիմակայենք մարտահրավերներին։ Սա ընթացիկ խնդիրների հարց չէ, մեր քաղաքական օրակարգում ազգային մարտահրավերներին, սպասվող աղետին դիմակայելու հարց է։ Իհարկե քննարկումներ պետք են, որպեսզի կազմակերպվի Երևանը, մարդկանց, ապաստարանները, աշխարհազորը, բայց ոչ այս մարդկանց հետ։ Նրանք ընդհակառակը, ամեն ինչ անելու են, որ չկազմակերպվի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել