Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:22 10-10-2023

Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն Տիգրան Ավինյանն է

Ինչպես արդեն հայտնել ենք, մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ ընտրվելու է Երևանի քաղաքապետ:

Նիստը վարում է Երևանի նորընտիր ավագնաու ամենատարեց անդամը՝ Ալեքսանդր Բադալյանը: Նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում է 37 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններից։

Քաղաքապետի միակ թեկնածուն Տիգրան Ավինյանն է, ով մոտ 10 րոպե տևողությամբ ելույթ ունեցավ նախքան քվեարկության մեկնարկը։

Վերջինս իր ելույթում ասաց՝ ընտրություննների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս, սակայն դրանք նաև տվեցին մի շարք հարցվերի պատասխաններն ու արձանագրեցին կարևոր իրողություններ:

«Ընտըրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրատեղամասեր գնացած քաղաքացիների ընտրության պատկերը: Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր:

Խոսուն է նաև այն փաստը, որ որևէ քաղաքակն ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները»,- ասաց Ավինյանը:

Նշենք, որ Ավինյանին ելույթից հետո ավագանու անդամներից և ոչ մեկը հարց չուղղեց։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել