copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:46 09-10-2023

ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրեդերիկ Հարոլդի պատվիրակությանը

Այսօր ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրենն ընդունել է Եվրոպայի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) պատվիրակությանը՝ Ֆրեդերիկ Հարոլդի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին նաև «HOPE 2023» ծրագրի ղեկավարներ, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչներ Եվանգելոս Կացարոսը, Խրիստոս Դիմոպուլոսը, ՓԾ տնօրենի տեղակալներ փրկարարական ծառայության գնդապետներ Ե․Կարապետյանը և Տ․Պետրոսյանը, ծրագրի հայաստանյան համակարգող, փրկարարական ծառայության գնդապետ Արմինե Հայրապետյանը:

Պատվիրակությունը Հայաստան է եկել մասնակցելու «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» թեմայով հոկտեմբերի 9-ից 13-ը անցկացվող լայնամասշտաբ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին:

Ողջունելով հյուրերին ՓԾ տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց «HOPE 2023» ծրագրի կոնսորցիումի պատասխանատուներին և ԵՄ պատվիրակության ղեկավարներին մարդասիրական նպատակներով իրականացվող վարժանքի կազմակերպման, Հայաստանը որպես ընդունող երկրի ընտրման, ցուցաբերած աջակցության, խորհրդատվության, մենթորական գործունեության, ինչպես նաև գործընթացի բարձր մակարդակով կազմակերպման համար:

«Բարձր եմ գնահատում 24 ամիս տևած համատեղ բազմափուլ աշխատանքի արդյունքները: Մեր համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2021 թվականից, որի շրջանակներում տեղի են ունեցել են բազմաթիվ հանդիպումներ, աշխատաժողովներ և կոնֆերանսներ, մշակվել է հստակ պլան և աշխատանքային հմտություններ՝ վարժանքի անցկացման համար: Այժմ ժամանակն է իրականացնելու ծրագրի վերջին փուլը՝ որտեղ կստուգվեն մասնակիցների գործնական հմտությունները՝ առավել իրական պայմաններում»:

Տնօրենը հավելեց․
«Առաջին անգամ մեր երկրում փորձում ենք ուժերը համատեղել գործընկեր երկրների փրկարարական թիմերի հետ՝ հաշվի առնելով վերջիններիս օպերացիոն հնարավորությունները, բարելավել ավերիչ աղետներին դիմակայելու կարողությունները և հմտությունները»:

Ծառայության տնօրենը նշեց, որ նմանօրինակ լայնածավալ վարժանքները հնարավորություն են տալիս համակարգել աշխատանքները ոչ միայն գործընկեր երկրներից ժամանած միջազագային թիմերի հետ, այլև իրատեսական պայմանաններում գործարկել և ստուգել շահագրգիռ գերտեսչությունների, պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների կամավորական կառույցների հետ համագործակցության ուղիները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատավիակության ղեկավարը նշեց, որ չնայած երկարատև պատասխանատու և բարդ աշխատանքին, Ներքին գործերի նախարության փրկարար ծառայությունը բարձր մակարդակով և պատրաստակամորեն է մոտեցել և նախապատրաստվել վարժանքի իրականացման աշխատանքներին:

Պատասխանատուն հավելեց, որ նմանօրինակ միջազգային վարժանքները ևս մեկ բացառիկ հնարավորություն են ստեղծում բազմազգ փրկարարական խմբերի միջոցով համատեղել ուժերը և բարձրացնել տարերային աղետներին դիմակայելու պատրաստվածությունը: Ինչպես նաև նշեց, որ առաջիկա միջոցառման հետ կապված մեծ սպասելիքներ ունեն:

Հանդիպման ավարտին Տնօրենը հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն և լայնածավալ վարժանքը հնարավորության կտա շարունակել համագործակցությունը տարբեր ձևաչափերով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում