Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:52 07-10-2023

Ուժայինների ղեկավարները կալանավորված ղեկավարության մասով քննարկում են ունեցել ու եզրակացության եկել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ակտիվ քննարկվում են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող գործողությունները։

Տեղեկացանք, որ ուժային կառույցների ղեկավար կազմը ներքին խոսակցությունների ժամանակ եկել է այն եզրահանգման, որ որքան էլ ջանքեր, գործիքակազմ կիրառեն ու այս կամ այն միջազգային կառույցներ դիմեն, միեւնույնն է, Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի վերադարձի հարցը քաղաքական է, ու միայն քաղաքական համապատասխան որոշումով կլինի նրանց վերադարձը Հայաստան: Դա, թերեւս, ուժայինների գործը չէ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում:

Քաղաքական բարձրագույն ղեկավարը միայն աչքի է ընկնում կյանքը վայելելու կադրերով: Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ընթրիքի է մասնակցում՝ չպահանջելով մեր հայրենակից բոլոր գերիների վերադարձի հարցով քաղաքական ճնշումներ բանեցնել։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով