copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:31 06-10-2023

Արցախից բռնի տեղահանված 8 հոգանոց ընտանիքը Գյումրիում  տուն չի գտնում

«Սեպտեբերի 28-ին բարեկամս 8 հոգանոց ընտանիքով Արցախից տեղափոխվել է Գյումրի, էդ տեղափոխման օրը ընդհանուր մի տեղ էին մնացել, հետո մարզպետարանը այգու մոտ տուն էր տրամադրել, բայց հաջորդ օրը տան տերը եկել ու ընտանիքին հանել է տնից, քանի որ վարձի գինը չէին բարիշել։ 250.000 դրամ վարձավճար են ուզել, էս մարդիկ հազիվ են փախել, հետներն անգամ շոր չեն վերցրել։ Գյումրիի քաղաքապետը ասում էր, որ խոսել են վարձով տուն տվողների հետ, որ ըմբռնումով մոտենան, բայց չէ, ինչ ըմբռնում, ինչ բան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Գայանե Սարգսյանը։

Տիկին Գայանեն ասում է, որ ինքն էլ չունի այն հարմարությունները, որ կարողանա ընդունել իր արցախցի բարեկամներին։

«Արդեն մի քանի օր է տուն են ման գալիս, 1 սենյականոց տունը դարձրել են 80-90.000 դրամ, էդ 1 սենյակում 8 հոգանոց ընտանիքը ո՞նց պիտի տեղավորվի։ Գյուղերում էլ է ախր նորմալ տուն գտնելը դժվար է, արդեն քանի օր է բարեկամներս տուն չեն գտնում»,-շարունակում է գյումրեցի կինը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ կան նաև վարձակալներ, ովքեր իմանում են, որ մարդիկ Արցախից են տեղահանվել, ասում են, որ մի քանի ամսվա գումարը պետք է նախապես վճարել, ինչը մարդիկ ի վիճակի չեն։ Շատ դեպքերում էլ Արցախից տեղահանված բազմանդամ ընտանիքներին խուսափում են տուն տալ։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից