copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:16 06-10-2023

Արշակ Կարապետյանի մասով Փաշինյանը շտապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը նախօրեին անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից: Նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված եւ արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված Կարապետյանի մասով, ու ինչ է հնարավոր սպասել:

Բանն այն է՝ Արշակ Կարապետյանը հստակ մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ինքը չի ենթարկվել Փաշինյանի «չկրակել» հրամանին եւ թշնամու հարձակումների ժամանակ կոշտ պատասխան կրակի հրահանգ է տվել, որից հետո անակնկալ իրեն պաշտոնանկ է արել Փաշինյանը:

Իհարկե, չի բացառվում, որ ամեն ինչ այդպես էլ եղել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երեկ՝ ԱԺ բրիֆինգների ժամանակ, չկարողացան հստակ հերքել Կարապետյանի փաստարկները: Փաշինյանն էլ դեռ չի հերքել: Տարակուսելի է, սակայն, որ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարապետյանը մինչ այս ոչինչ չէր խոսում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նա այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, եւ արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր