Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:26 05-10-2023

ՀՅԴ Հայաստանի կառույցները լուծել են ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները

ՀՅԴ Հայաստանի կառույցները՝ Հայ Օգնության Միությունը, «Թևանիկ» հասարակական կազմակերպությունն, անհատ քաղաքացիների օժանդակությամբ, լծվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության գործին։

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների կուսակցական գրասենյակները վերածվել են աջակցության կենտրոնների, որտեղ ոչ միայն կուսակցականների, այլև մեր քաղաքացիների աջակցությամբ և օժանդակությամբ կենտրոնացվում և բաշխվում են հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, հիգենայի և անկողնային պարագաներ, սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ։

«Այս պահի դրությամբ լուծվել է մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները։ Արցախահայ հայրենակիցների օժանդակությանն ուղղված աշխատանքները չեն դադարում նաև այս պահին։

Բարեսիրական նպատակներով 1909 թ հիմնադրված ՀՅԴ քույր կառույց Հայ օգնության միությունը բռնի տեղահանված արցախահայերի կարիքները հոգալու նպատակով արդեն սկսել է համահայկական դրամահավաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դրամահավաքի և ծրագրի իրագործման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը