copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:27 05-10-2023

Ռուսները խաբել են Արցախի նախկին նախագահներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Վերջին իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահներն իրենց խայտառակ վատ են դրսեւորել` բացարձակապես չկատարելով իրենց պարտականությունները եւ խաբելով հայերին: Մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին նախագահները մինչեւ վերջին պահը եղել են խաղաղապահների նստավայրում, եւ նրանց խոստացված է եղել, որ անվտանգ կտեղափոխեն Հայաստան, բայց ռուսները խաբել են` չկատարելով իրենց խոստումը: Դրա փոխարեն նրանցից ոմանք մեծ գումարներ են աշխատել` ադրբեջանական ցուցակներում գտնվող ինչ-որ անձանց երկրից դուրս բերելու դիմաց:

Մի անձից, օրինակ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, 280 հազար դոլար են վերցրել եւ երկու ավտոմեքենայի համարներ փոխանցել Հակարիում գտնվող ադրբեջանցիներին, որ թույլ տան՝ այդ մեքենաներն անարգել անցնեն սահմանը: Ինքը` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ով տարիների ջերմ հարաբերություններ ուներ ռուսների հետ, վստահ է եղել, որ ռուսներն իրեն չեն հանձնի Ալիեւին»:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել