Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:15 04-10-2023

Եթե ժողովուրդը որոշի` կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել. Փաշինյան

ԱԺ-ում ընթացող ՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցւթյան պատգամավոր Արթուր Խաչատրյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե՝ արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը՝ մինչ այդ ներկայացնելով փաստարկված դրվագներ. «Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց հայ ժողովրդի դեմ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ սահմաններին խաղաղ է, Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ այս փորձութունների միջով անցնում ենք՝ հանուն Հայաստանի , սրանով Հայաստանը Պիղատոսի նման ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց՝ հեռվից հետևելով, թե ադրբեջանցի բորենիներն ինչպես են հոշոտում մեր հայրենակիցներին: Իշխանությունն Արցախը մատաղ արեց՝ պատճառաբանելով, թե՝ դա անում են հանուն ՀՀ ինքնիշխանության ու անկախության, կարծես թե Արցախն էր մեր անկախության թշնամին: Արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարոթյունն է երաշխավորելու ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, սա՞ է այն նոր Հայստանը, որ փորձում է ձեր իշխանութունը կերտել»,-հարցրեց Արթուր Խաչատրյանը:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը մեղադրեց «խամաճիկային կառավարություն» ստեղծելու մեջ:

«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը «խամաճիկային կառավարություն» արտահայտությունը շատ ծանոթ է, որովհետև դուք երկար տարիներ Հայաստանում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որն ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել, ո՛չ հազացել է, ո՛չ էլ փռշտացել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարվածի տակ է դրել:

«Դուք եք նրանց հարվածի տակ դրել։ Ես ուզում եմ հիշեցնել, թե երկու խմբակցությունով ինչպես էիք տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում, ասում էիք, որ ԼՂ ժողովուրդը ձեռքը խփել է սեղանին ու վերջապես ազգային կառավարություն է ձևավորվում ԼՂ-ում: Դուք շնորհավորում էիք այդ փոփոխության կապակցությամբ, ասում էիք՝ եկել է ԼՂ փրկության ժամը ու, թերևս, այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ընդդիմության պլանն այն է, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայրենակիցները Երևան գալու հնարավորություն չեն ունենա:

Նա նշեց, թե ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկը չեն որոշելու, որ ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն:

«Դա որոշում է Հայաստանի ժողովուրդը, եթե ժողովուրդը որոշի` կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի