copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:35 04-10-2023

Զախարովան պնդում է՝ ՀՀ-ի համար բախտորոշ որոշումներն ընդունվել են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի համար կարևորագույն որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքի վրա հենվելու։ Այս մասին Մարիա Զախարովան ասել է Sputnik ռադիոյի իր հեղինակային ծրագրում։

Զախարովան ընդգծել է, որ ընդունված որոշումները հակասում են այն ամենին, ինչը ՀՀ իշխանություններն ասում էին ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումները ընդունվել են արտասահմանում՝ Բրյուսելի և Փարիզի հովանու ներքո։

«Ընդունվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում՝ առանց հենվելու հանրային կարծիքի վրա, առանց հենվելու պլեբիսցիտի արդյունքների վրա։ Քիչ է, որ նրանք ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ ասում էին ընտրությունների ժամանակ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, խորհուրդ չենք տալիս, չենք ասում, թե սա պետք էր անել կամ պետք չէր անել։ Սա պարզապես փաստի արձանագրում է։

Հայաստանի համար բախտորոշ հարցի մասին որոշումներն ընդունվել են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ընդունվել են ինչ-որ տեղ արտասահմանում, Բրյուսելի և Փարիզի հովանու ներքո։ Մի քանի ամիս չեն հնչեցվել, ըստ երևույթին, ներսից տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովագրման համար, եթե ժողովրդական ցասում լինի, և հետո ներկայացվել են որպես արդեն կատարված եւ անխուսափելի մի բան։ Այս է դիրքորոշումը, որով Երեւանը մտել է բանակցությունների մեջ Արևմուտքի հովանու ներքո։ Սա պետք է հասկանալ»,- ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ