copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:35 04-10-2023

Սյունիքի մարզպետը Իրանի դեսպանին շնորհակալություն է հայտնել հումանիտար օգնության համար

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Պարոն Սոբհանին նշեց, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամնընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։

Դեսպանը տեղեկացրեց Թեհրանի կողմից Սյունիք ուղարկված մարդասիրական աջակցության մասին՝ նշելով, որ դա առաջնային օգնություն է ու մարզպետից ցանկացավ լսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների մասին, որպեսզի ԻԻՀ-ից ուղարկվող հետագա աջակցությունն առավել տեղին ու նպատակահարմար լինի։

Դիվանագետը նաև տեղեկացրեց, որ մինչ այս հանդիպումը տեղահանված մի քանի ընտանիքների է հանդիպել։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց այցի ու նաև հումանիտար օգնության համար՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներում կկարողանան խոսել այլ ծրագրերի, համագործակցության ու զարգացման նախաձեռնությունների մասին։

Պատասխանելով բարձրաստիճան դիվանագետի հարցերին՝ մարզպետը ներկայացրեց Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու, աջակցելու, տեղավորելու, ճանապարհելու բարդ գործընթացը, նաև՝ այս համատեքստում այն առաջնահերթ ու հետագա կարիքները, որոնց լուծման ուղղությամբ ցանկալի կլինի համագործակցությունը իրանական կողմի հետ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսությանը, անվտանգությանը, եթակառուցվածքների զարգացմանը և այլն։

Ի դեպ, Մեհդի Սոբհանիին նշեց, որ ԻԻՀ-ի կողմից մարզում իրականացվող շինարարական ու այլ աշխատանքներում կձգտեն աշխատանքի ընդունել նաև բռնի տեղահանված անձանց՝ լուծելով նրանց զբաղվածության հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից