copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:35 03-10-2023

Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամներից մեկը՝ ԱԺ նախագահը, օրերս ասել է թե՝ մեղավորներ մի փնտրեք, բոլորս ենք մեղավոր: Չէ, լո՞ւրջ... Ուրեմն, այս մարդիկ՝ իրենց շեֆի գլխավորությամբ, պատերազմից հետո իրենց մեղքը ամենօրյա ռեժիմով փորձեցին գցել բոլորի «գրպանը»՝ էլ զինվորականներ, էլ Ռուսաստան, էլ ում ասես: Դե, «նախկինների» մասին չենք խոսում, նրանք «մշտական» ունեն: Նպատակն էլ էր հասկանալի՝ ամեն ինչ անել մեղքը Նիկոլից հեռացնելու համար: Ավելին, Արցախի հայաթափման մեղքը փորձեցին բարդել ընդամենը տասն օրվա իշխանությունների վրա: Ասել, որ մանիպուլ յացիոն այս արշավն ընդհանրապես արդյունք չտվեց, սխալ կլինի:

Ցավոք, մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք հեշտությամբ կուլ են տալիս խայծը: Բայց գլոբալ առումով կեղծիքն այնպիսի ազդեցություն չունեցավ, ինչպես կուզեին Նիկոլն ու քպականները:

րդյունքում հիմա փորձում են այլ թեզ առաջ քաշել. թե բա՝ բոլորս ենք մեղավոր: Ինչո՞ւմ ենք մեղավոր բոլորս. մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից»՝ զրոյացնելով 28 տարվա բանակցային կապիտալը, մե՞նք ենք Վերածննդի հրապարակում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», մե՞նք ենք հազարավոր հայորդիների կոտորել, մե՞նք ենք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ լեգիտիմացնելով ահաբեկչական երկրի հանցագործ քայլերը Արցախի ու արցախցիների նկատմամբ... Շարքը երկար է...

Չէ, տղաներ ու աղջիկներ, ինչպես ասում են՝ չկպավ: Ինչ էլ անեք, այս ամենի, եղած ու մոտեցող աղետների՝ եթե նույնիսկ չասենք միակ, ապա գլխավոր մեղավորն ու պատասխանատուն դուք եք՝ ձեր շեֆի գլխավորությամբ: Անվանական: Անվերապահ: Անքննելի: Հա, իսկ եթե մենք բոլորս ինչ-որ մեղավորություն էլ ունենք, ապա միայն այն հարցում, որ դուք շարունակում եք ձեր կործանարար, աղետաբեր, կորստաբեր պաշտոնավարումը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը