copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:09 30-09-2023

Մատենադարանի տնօրինությունը դիմել է պատկան միջազգային կառույցներին

Համընդհանուր ողբերգության և մարդասիրական ծայրահեղ ճգնաժամի՝ արցախահայության զանգվածային տեղահանման համատեքստում տեղի են ունենում առանձին իրադարձություններ, որոնք սասանում են մարդասիրական արժեքների, մարդկային արժանապատվության և բարոյական նորմերի համակարգը:
​ Այդպիսին է բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի ձերբակալությունը Ադրբեջանի ուժային կառույցների կողմից:

​Նկատի առնելով նաև Ռուբեն Վարդանյանի ներդրումը մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանությունների կանխարգելման գաղափարների տարածման գործում՝ դիմում ենք պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռ. Վարդանյանի, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրում:

​Հ.Գ. Արդեն ութերորդ տարին է, ինչ Aurora Prize մարդասիրական նախաձեռնությամբ Մատենադարանում գրչագրվում է մի ձեռագիր, որում ամփոփվում են իրենց կյանքով ու գործով մարդասիրական արժեքները երաշխավորող «Ավրորա» մրցանակի դափնեկիրների անունները: Այդ մատյանը կոչվում է՝ «Մատեան մարդասիրաց»...

Մատենադարանի տնօրենություն

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում