Ներքին 2 տարի առաջ - 18:00 30-09-2023

Արցախի հարցը փակված չէ․ Մրո

«Երբեք ուշ չէ, որ մենք տեր կանգնենք մեզ։ Այսօր՝ առավել, քան երբևէ, շատ կարևոր է, որ մենք փորձենք մեր հասարակության մեջ սեր տարածել։ Այսօր ուշ չէ․ մենք կարող ենք շատ բաներ վերականգնել։ Հերիք է հայհոյենք, վատաբանենք, անուն կպցնենք, հերիք է․ այսօր մեր հայերն են բանտարկված Բաքվում։ Հարցը փակված չի կարող լինել։ Արցախը մնում է հայկական, այսօր, պարզապես, այն զավթված է, գերի է։ Եկեք վերջ տանք ատելությանը, սեր տարածենք մեր ժողովրդի մեջ»,- ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի այսօր իրականացրած երթից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված գործողությունների հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան։ Այս գործողություներից օրեր անց սկսվեց արցախահայության բռնի տեղահանումը։ Այս պահի դրությամբ արդեն հարյուր հազարից ավելի արցախցիներ տեղափոխվել են ՀՀ։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիները առևանգել և կալանավորել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա նաև՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանիները կալանավորել են Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել