Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:38 29-09-2023

Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, գերատեսչության թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝ www.minurban.am/hy/vacancies: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, 011 621 768 հեռախոսահամարներով (Անձնակազմի կառավարման բաժնի պետ Ալվարդ Գրիգորյան):

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված գործունեություն ծավալելու, մասնագիտական հավաստագրման մասին խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն՝ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766 հեռախոսահամարներով (Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյան):

Միաժամանակ Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամ է աջակցելու քաղաքաշինության բնագավառի մասնագետների զբաղվածության հարցի լուծմանը նաև մասնավոր ոլորտում՝ համագործակցելով ոլորտի կազմակերպությունների և մասնագիտական կառույցների հետ:

Լրացուցիչ պարզաբանումների, մանրամասն խորհրդատվության և ընդունելության համար գրանցվելու նպատակով կարող եք զանգահարել կոմիտեի թեժ գծի 011 621 769 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել