Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:30 29-09-2023

Երևանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Երեկ Երեւանի ավագանու անդամների ինքնաբացարկի վերջնաժամկետն էր։ ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ «Հանրային ձայն» կուսակցությունից ոչ ոք ինքնաբացարկ չի ներկայացրել։ Մինչդեռ ցուցակի առաջին համար Արտակ Գալստյանը կալանավորված է, երկրորդը՝ Տիգրան Ուրիխանյանը, հետախուզման մեջ է եւ Հայաստանում չէ։ Իսկ դա նշանակում է, որ Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ, քանի որ եթե անգամ մի հրաշքով Գալստյանը գա ավագանու նիստին, ապա Ուրիխանյանը Հայաստան մտնելուն պես կձերբակալվի։ Այսինքն՝ հնարավոր չի լինի ընտրել Հայկ Մարությանին, անգամ եթե 3 ոչ իշխանական ուժերը գան համաձայնության։

ՔՊ աղբյուրները վստահեցնում են, որ Դոգի ցուցակից մի քանի հոգու են «վերբովկա արել», եւ նրանց միջոցով կապահովվի նիստի քվորումը, ինչն առաջնային խնդիրն է։ Առաջին քվեարկությամբ Ավինյանը չի ստանա 33 ձայն, բայց նիստը կկայանա, երկրորդ քվեարկության ժամանակ նա կանցնի ձայների մեծամասնությամբ։ Իսկ եթե 2 անգամ քվորում չլինի, եւ քաղաքապետ չընտրվի, ապա պարտավոր են նոր ընտրություններ հայտարարել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան