Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 28-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքը առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ․

«Մայր Հայաստան» դաշինքը, լիարժեքորեն հանձնառու լինելով իր հայտարարած սկզբունքներին, մասնավորապես՝ հասնելու ամբողջական իշխանափոխության և նոր ազգային իշխանությունների ձևավորման, որի համար Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում են որպես մեկնարկային քայլ, ինչի համար ստացել է մեր համաքաղաքացիների անգնահատելի վստահությունը, գտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։

Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրոքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։

Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում։»։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
20:55 Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ