Հայաստանի զբոսաշրջային շուկան 2026 թվականը դիմավորում է աճի նոր ալիքով։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի զբոսաշրջության համար բավական հաջող է եղել։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Հայաստան այցելող զբոսաշրջիկների շարքում առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը։
«Առաջին տեղում Ռուսաստանն է, հետո՝ Վրաստանը, ամբողջությամբ վերցրած՝ Եվրոպան, ապա Իրանը և Միացյալ Նահանգները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն ավելանում է նաև Չինաստանից և Ծոցի երկրներից ժամանող զբոսաշրջիկների շրջանում։
Այս դրական միտումը միայն թվերի աճով չի սահմանափակվում։ Փոխվում է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների պատկերը․ ավելանում են նոր երկրներից ժամանող այցելուները, զբոսաշրջային առաջարկը դառնում է ավելի բազմազան, իսկ Հայաստան այցելողների շրջանում աճում է երիտասարդների թիվը։
Իսկ թե ո՞ր վայրերն են այսօր Հայաստանում ամենաշատը հետաքրքրում զբոսաշրջիկներին, Ապրեսյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անկյուն ունի իր զբոսաշրջային ներուժը։
Հայաստանի գրավչության մասին խոսելիս Ապրեսյանը մի քանի գործոն առանձնացրեց՝ երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, բնությունը, խոհանոցը և ծառայությունների որակը՝ բացահայտեով, թե ինչն է այցելուներին բերում Հայաստան։
Մանրամասները՝ տեսանյութում։