Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 16:00 28-09-2023

Սգո օր հայտարարելու կարիք չկա, դա սպասվող գործընթաց էր․ հարցում

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել էին նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։

Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ էր հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել էին նաև ավտոմեքենաներ։

Հրթիռակոծության հետևանքով զոհեր եղան զինվորականների և քաղաքացիական բնակչության, ինչպես նաև երեխաների շրջանում։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 25-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի հարվածում, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացավ 68 քաղաքացի։

Մինչ այս պահը Հայաստանի կառավարությունը Արցախում զոհված քաղաքացիների համար սգո օր չի հայտարարել։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ իրենց կարծիքով Նիկոլ Փաշինյանը սգո օր կհայտարարի, թե ոչ։
Հարցվածներից մի քանիսը պատասխանեցին այսպես․
«Պետք է որ հայտարարի, բայց իր դեպքում մի քիչ կասկածում եմ։ Բայց այս ամենից հետո սուգ պետք է հայտարարվեր»։

Մի տղամարդ էլ մեր հարցին ի պատասխան ասաց․
«Ես կարծում եմ, որ կարիք չկա սգո օր հայտարարելու, դա սպասվող գործընթաց էր, դրան հասանք։ Մենք այնքան զոհվածներ ունենք, որ այդպես լինի, պետք է ամեն օր սգո օրվա մեջ լինենք, դա մեր կյանքն է»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ