Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:20 28-09-2023

ԵԱՀԿ ԽՎ արտակարգ նիստ է լինելու, կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային:

ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը կխրախուսի անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը:

Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելու որոշումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են բոլոր գործընկերներին նոյեմբերին հյուրընկալել Հայաստանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման մանրամասներին եւ դրա հետեւանքներին՝ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է բռնի տեղահանվածների խնդիրներն ու իրավիճակի բարդությունը:

Գործընկերոջ խնդրանքով նա անդրադարձել է նաեւ գործողությունների այն ծրագրին, որով Հայաստանը սկսել է ընդունել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին:

Կողմերը քննարկել են Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիան՝ անթույլատրելի համարելով պաշտոնական Բաքվի անթաքույց նկրտումները:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵԱՀԿ ԽՎ-ն՝ որպես ժողովրդավարական արժեքների պաշտպան եւ կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն կողմնակից կառույց, իր դիրքորոշումը կհայտնի մեր երկրի դեմ իրականացվող գործողությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի են, եւ ժողովրդավարությունն է մեր երկրի առաջնային օրակարգը: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնացնելով մարտահարավերներն ու դրանց անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ ամենօրյա ռեժիմով հետեւում են զարգացումներին՝ հետաքրքրվելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական սպառնալիքներով: Նա նշել, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ արտակարգ նիստ է պլանավորվում, որին նախատեսում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությունը. կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները:

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
20:55 Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ