Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:40 28-09-2023

Բաքվում Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բացի այդ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարարին բանտախուց ուղեկցելու, ինչպես նաև հարցաքննելու կադրերը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը նախօրեին ձերբակալվել էր՝ Արցախից Հայաստան մուտք գործելու պահին։

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ
21:36 ԱՄՆ-ը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է hրթիռներ
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով

Ձեզ գուցե հետաքրքրի