copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 18:31 13-07-2026

Հորմուզի նեղուցը բաց է ու բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց է ու բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա։ Մենք վերականգնում ենք շրջափակումը, որը միայն խոչընդոտում է Իրանի նավերի կամ հաճախորդների մուտքը կամ ելքը։

Այս մասին սոցցանցում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Բոլոր մյուս երկրները կունենան նեղուցի արդար և բաց օգտագործումը։ ԱՄՆ-ն այս պահից սկսած կկոչվի «Հորմուզի նեղուցի պահապան», արդարության նկատառումներից ելնելով՝ աշխարհի այս շատ անկայուն հատվածում անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը կփոխհատուցվեն 20% տոկոսադրույքով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված