copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:30 28-09-2023

Թուրքիայի ԱԱԽ նիստում կքննարկվի Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր Անկարայում տեղի կունենա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը կնախագահի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ մի շարք հարցերի հետ մեկտեղ նիստի ընթացքում կքննարկվի Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի մանրամասները, որը Բաքուն ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Միևնույն ժամանակ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Բացի այդ Թուրքիայի ԱԱԽ նիստի ընթացքում կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Ակնկալվում է, որ Էրդողանի գլխավորած Ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվեն նաև ռուս-ուկրաիանական պատերազմի հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Սևծովյան հացահատիկային համաձայնագրի հարցը, որից Ռուսաստանը դուրս էր եկել դեռևս հուլիսի 18-ին, իսկ Թուրքիան ձգտում է ամեն կերպ վերականգնել այն։

Նշվում է, որ Թուրքիայի ԱԱԽ նիստը տեղի կունենա երկու ամիս դադարից հետո։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը