Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:03 27-09-2023

Բա դու ի՞նչ ես արել քո ժողովրդի համար, որ ուրախանում ես այս մարդու ձերբակալությամբ

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

1. Ռուբեն Վարդանյանը կառուցել է Տաթևի ճոպանուղին, որն աշխարհում ամենաերկարն է:

2. Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը 2008 թվականին։ Ծրագրին աջակցել է 161 գործընկեր՝ 18 երկրներից։ Ծրագրի շրջանակում 2010 թվականին ամբողջությամբ վերականգնվել է վանական համալիրի կառույցներից մեկը՝ Ձիթհանը։ 2016 թ․ վերականգնվել է վանական համալիրի Հյուսիսային մուտքը, ինչպես նաև մուտքի հարակից աղբյուրը։ Ներկայումս ընթանում է Սուրբ Աստվածածին վերդարպասյա եկեղեցու վերականգնումը։

3. Վարդանյանը հիմնել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը: «Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ մեծարելով մերօրյա հերոսներին՝ նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում՝ ուրիշներին փրկելու համար։

4. 2016 թվականին Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ ստեղծել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology, FAST)՝ երկրում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր ձևավորելու, Հայաստանի ու սփյուռքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները համախմբելու համար:
5. 2015 թվականին ավարտվել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգի վերականգնումը։ Վերականգնումը տևել է 3 տարի և իրականացվել է բացառապես բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի, Ալբերտ Ավդոլյանի, Սերգեյ Սարկիսովի և այլոց միջոցներով։

6. 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ տաճարի և եկեղեցական համալիրի բացման և օծման արարողությունը։ Այդ առիթով սեպտեմբերի 18-ին Ռուբեն Վարդանյանին, այլ բարերարների հետ միասին, շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը։

7. «Հայաստան-2020» և «Հայաստան-2031» ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձուերի անդամ է եղել։ 2016 թ-ից Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) տնօրենների կենտրոական խորհրդի անդամ ։ 2007 թ-ից մինչև 2014 թ․ եղել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2008 թ-ից մինչև 2017 թ․՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

8. Վարդանյանը կառուցել է Դիլիջանի միջազգային դպրոցը:

Բա դու ի՞նչ ես արել քո ժողովրդի համար, այ ժեխ, որ ուրախանում ես այս մարդու ձերբակալությամբ:

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել