Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:21 26-09-2023

Իջևանում փորձել են կոտրել Փաշինյանի արձանը

«Դավաճան Նիկոլի հարցերը մենք՝ իջևանցիներս ենք լուծելու»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի բնակիչներից մեկը։

Տղամարդու խոսքով՝ հատկապես Փաշինյանի վերջին հայտարարություններից ու գործողություններից հետո նրա նկատմամբ ատելությունն այնքան է մեծացել, որ փորձել են հայտնի արձանը կոտրել․ «Նիկո՛լ, դու շատ լավ գիտես, որ քո հարազատ Իջևանում քեզ ատում են, դու հայ ազգի թիվ 1 թշնամին ես։ Մի քանի օր առաջ փորձեցինք դրա ուսապարկով արձանը կոտրել, բայց իրենից ոչ պակաս դավաճան Վահե Ղազարյանի կամակատարները՝ ոստիկանները, տեղեկացել էին ու կանխեցին այն։ Ճիշտ է՝ աղմուկ չբարձրացավ, բայց վստահաբար տեղ էր հասել։ Տարածում այնքան տեսախցիկ կա շարած, որ ոնց մոտենաս, կնկարվես։ Միևնույն է, արձանի գլուխը պետք է ջարդենք, հետո անցնենք իրեն, բայց ոչ թե ֆիզիկական հաշվեհարդար, այլ դատարանով պատիժ։ Նիկոլը պետք է բերդում փտի իր թիմակիցների հետ»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխությունից» հետո Իջևան-Նոյեմբերյան մայրուղում տեղադրվել էր Նիկոլ Փաշինյանի արձանը։ 2020 թվականի պատերազմից հետո արձանը 5 անգամ կոտրել են, ինչից հետո այն տեղափոխվել է ավելի ապահով վայր՝ Իջևանի եկեղեցու հարակից տարածք։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը