Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:05 29-08-2022

Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձել են կոտրել վճարային տերմինալը

Օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը:

«Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության էին, արագ հասան նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմեցին փախուստի: Պարեկները հետապնդեցին` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով հասան նաև Արաբկիրի քրեական հետախույզները: Փախչողներից մեկը ձերբակալվեց և, գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` ընդհանուր ավելի քան 23 գրամ դեղնականաչավուն զանգվածով:

Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության փորձի երկրորդ մասնակցի անձը ճշտելու, նրան հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ