Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:40 25-09-2023

Մեր ամբողջ կյանքն ենք թողնում Արցախում

«Ով, ինչ կարող է տեղափոխել Հայաստան, վերցնում է՝ կահույք, տեխնիկա, շորեր, անգամ անասուններին, միայն թե զինամթերք չլինի»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչներից մեկը։

Նա պատմեց, որ հազարավոր մարդիկ այս պահին շարժվում են դեպի Հայաստանի սահման, մյուսները սպասում են ավտոբուսների մոտենալուն․

«Սահմանին հերթ է, մեծ քանակությամբ մեքենաներ են կանգնած, խմբերով բաց են թողնում։ Կան մարդիկ, ովքեր բանկերում գրավադրած ոսկի ունեն, սպասում են դրանք վերադարձնեն, նոր դուրս գան, որպեսզի սկզբնական շրջանում գոյատևելու միջոց ունենան։ Այստեղ կարևորը նյութականը չէ, այլ հոգևորը, մենք մեր ամբողջ կյանքն ենք թողնում Արցախում, մեր մանկությունը, մեր հերոսների պահած հողը և մեր թանկ հուշերը․․․ »։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։
Սեպտեմբերի 25-ին 12։00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 4850 անձ։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն