Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:33 24-09-2023

ԿԽՄԿ-ն մեծացնում է իր աշխատանքի ծավալը տարածաշրջանում

Սեպտեմբերի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ավտոշարասյունը Լաչինի ճանապարհով մոտ 70 տոննա մարդասիրական օգնություն է տեղափոխել: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն։

Կարիքի մեջ հայտնված մարդկանց համար նախատեսված մարդասիրական բեռը ներառում է 66 տոննա ցորենի ալյուր, 2700 կիլոգրամ աղ, 450 կիլոգրամ խմորիչ և 375 լիտր արևածաղկի ձեթ:

Մեր թիմերն իրականացրել են նաև ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված 17 անձի տեղափոխություն: Բացի այդ, տրամադրել ենք բժշկական պարագաներ ու դիապարկեր` աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար:

Այս մարդասիրական աշխատանքը հնարավոր է դարձել ԿԽՄԿ-ի` չեզոք միջնորդի դեր ունենալու շնորհիվ: Տվյալ իրավիճակում մենք խոսում ենք ներգրավված բոլոր դերակատարների հետ՝ համաձայնության հասնելու և բռնությունից տուժած հնարավորինս մեծ թվով մարդկանց կյանքը փրկելուն ուղղված աշխատանք իրականացնելու համար:

Չնայած վերջերս հաստատված զինադադարին` ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Ընտանիքները փնտրում են իրենց հարազատներին, այդ թվում` երեխաներ։

Համայնքները տեղահանվել են, մարդիկ օգնություն են խնդրում՝ զոհված հարազատներին հուղարկավորելու համար, իսկ առաջին անհրաժեշտության պարագաների և առողջապահական ծառայությունների անհասանելիությունն ավելի է սրում իրավիճակը:

Հաշվի առնելով հումանիտար կարիքները՝ ԿԽՄԿ-ն մեծացնում է իր աշխատանքի ծավալը տարածաշրջանում՝ ավելացնելով առողջապահական, դատաբժշկական, զինամթերքով աղտոտված տարածքների և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած իր անձնակազմը:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն