copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:17 24-09-2023

Արցախով մեր ողբերգությունները չեն վերջանում, այլ սկսվում են․ Ստեփան Դանիելյան

Վատ հասկացողների համար բացեմ վերը ասվածների տողատակերը. Արցախով մեր ողբերգությունները չեն վերջանում, այլ սկսվում են, եթե Հայաստանը չփոխի իր քաղաքականությունն, իսկ դրա համար պետք է շտապ հեռացվի այս կառավարությունը։ ԱՄՆ-ն էլ պատրաստ չէ որեւէ քայլ կատարել օգնելու Հայաստանին եւ Հայաստանի իր խամաճիկ կառավարությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հերթական անգամ բացատրեմ, թե ինչ է կատարվում

- Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն Արեւմուտքին ասել է, որ Հայաստանին ուղղված իրենց ուղղորդումներում ավելի տեղին խորհուրդներ տան։

«Հակառակ դեպքում տարածաշրջանի իրականության հետ կապ չունեցող խորհուրդները եւ աջակցությունը խնդրի լուծման փոխարեն Հայաստանին ավելի շատ քաոս ու արցունքներ կբերեն»:

- Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։

- Մի քանի օր առաջ Իրանի նախագահը Մահաբերին նույն բանն է ասել՝ մի բերեք օտար ուժեր տարածաշրջան ու բացատրել, որ դա կարմիր գիծ է իրենց համար։

- Ինչ է ասել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Մահաբերին. «Միացյալ Նահանգները կշարունակի իր անսասան աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» եւ մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցողով ու վերջ, ոչ մի քայլ դա կանխելու համար, անգամ չի դատապարտում գոնե խոսքով։

Ամերիկյան մամուլն էլ ըստ էության չի անդրադառնում Արցախի ողբերգությանը։

Վատ հասկացողների համար բացեմ վերը ասվածների տողատակերը. Արցախով մեր ողբերգությունները չեն վերջանում, այլ սկսվում են, եթե Հայաստանը չփոխի իր
քաղաքականությունն, իսկ դրա համար պետք է շտապ հեռացվի այս կառավարությունը։ ԱՄՆ-ն էլ պատրաստ չէ որեւէ քայլ կատարել օգնելու Հայաստանին եւ Հայաստանի իր խամաճիկ կառավարությանը։

Նաեւ, ցույց տալու համար, որ այս ամենը կանխատեսելի էր, ավելացնեմ ուղիղ մեկ տարի առաջվա իմ նախազգուշացումը։

Չորրորդ ուժի բացառման օրենքը

2021թ., Հոկտեմբերի 22

Շատերը չեն հասկանում, որ Հարավային Կովկասում կարող է լինել խաղաղություն միայն այն դեպքում, երբ լինի ուժերի ու շահերի բալանս Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։

Չեն հասկանում նաեւ, որ եթե չորրորդ կողմն է մտնում տարածաշրջան, ապա խախտվում է ուժերի բալանսն, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։

Սակայն դա դեռ ոչինչ, չեն հասկանում ավելի կարեւոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ' Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետեւանքներով հանդերձ։ Բացարձակապես կարեւոր էլ չի, թե տվյալ պահին ով է այդ չորրորդ կողմը։

Իսկ ինչու են չորրորդ ուժի հանդեպ այդպես զգայուն մյուս երեքը, որովհետեւ չորրորդն այստեղ չունի կենսական շահեր, նա ուղղակի փորձում է խախտել բալանսն, այսինքն սերմանել պատերազմ։ Ավելի պարզ ասեմ, չորրորդ ուժը մեր ռեգիոնում ընդամենը խոպանչի է, ժամանակավոր դիվիդենտներ ստանալու համար։ Խոպանչիներ են նաեւ նման տեսակետների պրոպագանդիստները։

Վրաստանը մի անգամ դրա համար պատժվել է, Ադրբեջանը դրա համար մի օր պատժվելու է, բայց Հայաստանն ինչու է նման փորձ անում, այն էլ այն դեպքում, որ Հայաստանի տարածքային անվտանգությունն այսօր ապահովում են մեր սահմանների մոտ կուտակված իրանական զորամիավորումներն, այլ ոչ թե ԵՄ դիտորդները»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը