copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:06 24-09-2023

ԱԳ նախարարը Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները ԼՂ-ում

Հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։

Միրզոյանը նշել է, որ Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցների, կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում վայրագ հանցագործությունը կանխելու համար։

Ձեզ գուցե հետաքրքրի