copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 22-09-2023

Հովիկ Աղազարյանը զոհվածի հոր դեմ ցուցմունք է տվել 

Երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե, և ցուցմունք տվել զոհվածների ծնողների դեմ։

ՔՊ-ական պատգամավորը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինքը միտք չի ունեցել դիմել ոստիկանություն, բայց նաև չի պատրաստվել հրաժարվել ցուցմունք տալուց։

«Մենք առավոտ շուտ գնացել էինք, որ խուսափեինք նմանատիպ միջադեպերից, բայց արդեն մի քանի հոգի կային, և այդ միջադեպը տեղի ունեցավ։ Ես բողոք չեմ ներկայացրել և չեմ դիմել ոստիկանություն։ Նրանք իրականացրել են գործողություններ և ինձ ու պարոն Ասլանյանին հրավիրել են Քննչական կոմիտե ցուցմունք տալու։ Ի՞նչ եք առաջարկում, չգնայի՞»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի հանրապետության անկախության 32 ամյակի կապակցությամբ զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին Եռաբլուրի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտային Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքը սրբավայր։
Վաղ առավոտյան պանթեոն ժամանած ՔՊ-ականներին, ծնողները դիմավորել էին դավաճան վանկարկումներով, որից հետո նրանց մեջ վիճաբանություն և հրմշտոց էր սկսվել։
ՔՊ-ական պատգամավորներին չէր հաջողվել մտնել Եռաբլուր, նրանց հեռանալուց կարճ ժամանակ անց ձերբակալվեց միջադեպի մասնակից, զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում