copy image url
Խոսք Ներքին 2 տարի առաջ - 17:45 21-09-2023

Արցախում իշխանափոխությունն իրականացրել է ՌԴ-ն. Ալիևը գործողություն սկսելու համար Փաշինյանին չէր լսելու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից և նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրությունից հետո լուրեր տարածվեցին, որ Հայաստանի իշխանափոխության գործընթացը մեկնարկել է Արցախից։ Սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո որոշ հասարակական և քաղաքական շրջանակներ տեսակետ էին հայտնում, թե Նիկոլ Փաշինյանն է Իլհամ Ալիևին դրդել Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացնել՝ Հայաստանում հնարավոր իշխանափոխության գործընթացը կանխելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը կտրականապես հերքեց այդ տեսակետը՝ նշելով, որ Արցախում իշխանափոխությունն իրականացրել է ռուսական կողմը՝ ինչ-որ խնդիրներ լուծելու համար, որոնք ընդհանրապես կապ չունեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ Հայաստանը վարչապետն այն մարդը չէ, ով պետք է Ալիևին դրդի Արցախում ինչ-որ գործողություն իրականացնել։ «Հաստատ Ալիևը Հայաստանի վարչապետին չի լսելու գործողություն սկսելու, կամ չսկսելու դեպքում»,- կարծում է նա։

Բադալյանի խոսքով՝ Հայաստանում իշխանափոխության հարցը եթե լուծվի, ապա բոլորովին այլ ձևերով է լուծվելու՝ ուրիշ քաղաքական համակարգում, կամ դիսկուրսում։ Նա ընդգծեց, որ հնարավոր իշխանափոխությունը որևէ կապ չի ունենալու Արցախում տեղի ունեցող զարգացումների հետ, և երկու գործընթացները որևէ ընդհանրություն չունեն։

Հարցին, թե Երևանում տեղի ունեցող զարգացումները կհանգեցնե՞ն իշխանափոխության, թե Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ կհաջողվի պահպանել իշխանությունը՝ քաղաքագետը պատասխանեց. «Դա շատ դժվար է ասել, որովհետև դրա համար նախ պետք է լուրջ կազմակերպչական աշխատանք իրականացնել, իհարկե առիթը պետք է փնտրել, բայց Հայաստանում հիմա առիթը կա՝ Ղարաբաղի հարցն է։ Պետք է կազմակերպչական հարցը լուծվի, մաստաբայնության հարցը՝ այսինքն այնպես չէ, որ երկու փողոց փակելով հարց ես լուծում, զանգվածային միջոցառում իրականացնելու համար անհրաժեշտ է զանգվածաբար փողոցներ փակել՝ այսինքն միջոցառումն ինքնին զանգվածային բնույթ պետք է կրի։ Բացի այդ պետք է ունենալ համապատասխան կազմակերպչական ունակություններ ունեցող կառույց, որը պետք է այդ ամեն ինչը համակարգի, որպեսզի ինքնաբուխ չլինի, ինչպես նաև այդ կառույցը, բնականաբար ոչ բացահայտ, բայց այնուամենայնիվ պետք է իմանա որ ինքն ունի արտաքին՝ տվյալ դեպքում ռուսական կողմի աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության նման գործողություն հնարավոր չէ իրականացնել»։

Արմեն Բադալյանը նաև կարևորեց, որ այդ միջոցառումներն իրականացնողները պետք է ունենան իրենց աջակից լրատվամիջոցները, որպեսզի գործողությունները հստակ ներկայացվեն իրենց կողմնակիցներին և մյուսներին։ Նրա խոսքով՝ քաղաքացիական անհնազանդությունը որպես այդպիսին բաղկացած է բազմաթիվ տեխնոլոգիական բահերից և քաղաքական աջակցությունից։

«Նման իրավիճակում այո՛ կարող են ինչ-որ հաջողություն ունենալ, որովհետև պահն այնպիսինն է, որ Ղարաբաղի հարցը այնպես չի, որ վերաբերում է միայն ընդդիմության կողմնակիցներին, Ղարաբաղի հարցում վերաբերմունք ունեն նաև ուժային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք դրա մասին բացահայտ չեն կարող ասել, բայց տրամադրություններն էականորեն փոխված են։ Հիմա կարո՞ղ է ընդիմությունն օգտվել սրանից, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել»,- եզրափակեց նա։




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր