copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 09:35 20-09-2023

Համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտություն կա. Միրզոյանը՝ Իտալիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր կողմից որդեգրած ագրեսիվ և էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են նաև քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, որի հետևանքով առկա են զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ օրակարգին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել