Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:45 11-09-2023

Պետք է ի լուր աշխարհի արձանագրենք՝ Ադրբեջանի պարագայում գործ ունենք մարդակեր ռեժիմի հետ. Մինասյան

Այս արձանագրության վավերացման շրջանակներում շատ կարևոր է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ արձանագրել և հայտարարել, թե ինչպես է ադրբեջանական ռեժիմը մարդկանց գնդակահարում Հադրութի հրապարակում, ինչպես են գնդակահարում գերիներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս հարցի շրջանակներում չափազանց կարևոր է, որպեսզի ԱԺ-ում, եթե ոչ ողջ Ազգային ժողովի անունից, ապա առնվազն խմբակցությունների անունից այս արձանագրության վավերացման շրջանակներում ևս մեկ անգամ արձանագրել միջազգային հանցագործ ադրբեջանական ռեժիմի իրականացրած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

Ի լուր աշխարհի մենք պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, հրապարակենք, հայտարարենք, նաև տեսագրություններով է ֆիքսված, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը Հադրութի հրապարակում գնդակահարում մարդկանց, ինչպես են տարբեր տեղերում գնդակահարում գերեվարված անձանց, ինչպես է բանակ կոչված ադրբեջանական խուժանը թե քաղաքացիական անձանց, թե արդեն անպաշտպան զինվորականների նկատմամբ իրականացնում մահապատիժ»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Ադրբեջանը առաջիկայում էլ չի վավերացնելուփաստաթուղթը, բայց պետք է քայլեր ձեռնարկել և ի լուր աշխարհի արձանագրել, որ գործ ունենք մարդատյաց, մարդակեր, ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
09:30 Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան