Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:37 11-09-2023

Երեկ ստացանք մեր առաջին էլեկտրոավտոբուսը, որը կփորձարկվի վաղը․ Ավինյան

Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը պլանավորում է համապատասխան մրցույթ անցկացնել 250 էլեկտրաավտոբուսների ներկրման համար։

Էլեկտրոավտոբուսները կփոխարինեն երկար ծառայած «Հագեր» մակնիշի մանուշակագույն ավտոբուսներին, որոնք այս պահին շարժակազմի բացակայության պատճառով պատշաճ ծառայություններ չեն մատուցում։

Ամենից շատ դիտված