copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:35 09-09-2023

Ուկրաինան դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունները, աջակցություն հայտնել Բաքվին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։

Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Ուկրաինան դատապարտում է, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքում։
Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են։
Ուկրաինան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին»։

Ամենից շատ դիտված