Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 00:48 09-09-2023

Հայաստանի հավաքականը մարտնչեց՝ ոչ-ոքի խաղալով Թուրքիայի ընտրանու դեմ

Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Թուրքիայի ընտրանուն։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Արտակ Դաշյանը գոլի հեղինակ դարձավ՝ բացելով հաշիվը։

Ցավալիորեն, խաղավերջում՝ 88-րդ րոպեին, տանտերերը հավասարեցրին հաշիվը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի հավաքականը 7 միավորով խմբում 3-րդն է։